Բաժին. Տնտեսական

Գրանցվել է ոսկու արտադրության 50% անկում

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 9 մլրդ 234.4 մլն ՀՀ դրամի ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի շուրջ 50% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր 19,41 մլրդ ՀՀ դրամի ոսկերչական արտադրանք: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը աճել էր շուրջ 15%-ով:

Share