Բաժին. Տնտեսական

Բրիտանական ընկերությունները նվազեցրել են գազի մանրածախ գները

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում գազի խոշորագույն մատակարար վեց ընկերություններից չորսը գազի մանրածախ սպառողների համար իջեցրել են էներգակրի գները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընդ որում` երեք օր առաջ Npower ընկերությունը հայտարարել է փետրվարի 16-ից գազի գների նոր նվազեցման մասին: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես են եկել նաև գազ մատակարարող այլ ընկերություններ` British Gas-ը (փետրվարի 27-ից կկրճատի 5%-ով), Scottish Power-ը (փետրվարի 20-ից կկրճատի 4,8%-ով) և E.On-ը (փետրվարի 13-ից կկրճատի 3,5%-ով):

Նկատենք, որ բրիտանական վիճակագրական վարչության տվյալներով` արդյունաբերական արտադրության ծավալը Միացյալ Թագավորությունում 2014-ի հոկտեմբերին նվազել է 0,1%-ով: Նույն ժամանակահատվածում հումքի արդյունահանման ծավալն ավելացել է 2%-ով, նավթինն ու գազինը` 2,8%-ով:  

Share