Բաժին. Տնտեսական

2014-ին ադրբեջանի տրանսպորտի հատվածում կատարվել է 2,5 մլրդ դոլարի ներդրում

Անցած տարում ադրբեջանի տրանսպորտի հատվածում տարբեր կառույցների կողմից կատարվել է 2,5 մլրդ դոլարի ներդրում: Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի խոսքով` երկրի տրանսպորտային հատվածում ներդրված ընդհանուր միջոցներից 1,9 մլրդ դոլարը նպատակաուղղվել է ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը:  

Վերջին 10 տարում երկրում կառուցվել են 11 հազար կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ և մոտ 300 կամուրջ: Մասնավորապես` Բաքվում կառուցվել է 70 կամուրջ և հետիոտների համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա 84 անցում: Դրանից բացի, վերջին 10 տարում տրանսպորտային հատվածով բեռնափոխադրումների ծավալն աճել է 5,7%-ով, իսկ տարանցիկ ուղևորափոխադրումներինը` 3,4%-ով:

Share