Բաժին. Տնտեսական

Որքա՞ն աշխատավարձ կստանաս, եթե աշխատանքի անցնես Facebook-ում

Եթե դու ՏՏ ոլորտի մասնագետ ես, ապա Facebook-ում աշխատանքի անցնելու հնարավորությունը քեզ անտարբեր չի թողնի: Facebook-ը համարվում է աշխարհի ամենագրավիչ գործատուներից մեկը: Facebook սոցիալական ցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1.35 մլրդը: Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համարվում է աշխահի ամենահաջողակ և ամենահարուստ երիտասարդ գործարարներից մեկը:

Glassdoor-ի տվյալների համաձայն՝ Facebook-ն իր աշխատակիցներին վարձատրում է բավականին լավ: Ստորև ներկայացնում են 15 պաշտոնները, որոնց համապատասխան մասնագետներին Facebook-ը պատրաստ է տարեկան վճարել նվազագույնը 118 հազար ԱՄՆ դոլար:

1. Պրոդուկտի վերլուծաբան՝ $118,864

2.Կանխատեսումների ինժեներ՝ $132,534

3. Ինտերֆեյսի ինժեներ՝ $146,708

4.Տվյալների բազայի ինժեներ՝ $146,949

5. Ցանցային ինժեներ՝ $160,172

6. Ծրագրավորման ինժեներ III՝ $171,076

7. Վերլուծությունների մասնագետ՝ $172,705

8. Տեխնիկական ծրագրի մենեջեր՝ $175,589

9. Ծրագրավորման ինժեներ՝ $183,397

10. Տվյալների բազայի մասնագետ՝  $185,743

11. Պրոդուկտի ղեկավար՝ $194,907

12. Ծրագրավորման ինժեներ IV՝ $209,988

13. Ավագ Ծրագրավորման ինժեներ՝ $211,647

14. Ծրագրավորման ինժեներ V՝ $259,349

15. Ինժեներական թիմի ղեկավար՝  $380,861

Share