Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրում արտադրվել է 7,75 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

2014 թվականին մեր երկրում արտադրվել է 7750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճել են ընդամենը 0,5%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝  621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 484.4 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 589.8 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝ 607.2 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 629.4 մլն կՎտ ժամ,  հոկտեմբերին՝ 692.8 մլն կՎտ ժամ, նոյեմբերին՝ 715.3 մլն կՎտ ժամ, իսկ դեկտեմբերին՝ 780.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով:

Share