Բաժին. Տնտեսական

Որքա՞ն աշխատավարձ կստանաս, եթե աշխատանքի անցնես ամերիկյան «էլիտար» բանկում

Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը համարվում է աշխարհի «էլիտար» ընկերություններից մեկը: Այն միշտ ուշադրության կենտրոնում է: Ֆինանսական շրջանակներում ընդունված է այն կարծիքը, որ «Ես աշխատում եմ Goldman Sachs բանկում» արտահայտությունը հավասարազոր է «Ես սովորում եմ Հարվարդի համալսարանում» արտահայտությանը: Պատահական չէ, որ ֆինանսական ոլորտի մասնագետների համար Goldman Sachs բանկում աշխատելու հնարավորությունը ավելի քան գրավիչ է:

Businessweek-ի տվյալներով՝ Goldman Sachs բանկի յուրաքանչյուր աշխատակցի տարեկան աշխատավարձը գերազանցում է կես մլն ԱՄՆ դոլարը: Glassdoor-ի տվյալներով Goldman Sachs բանկում աշխատավարձերն, ըստ զբաղեցրած պաշտոնների, այսպիսին են.

1. Գործառնությունների բաժնի վերլուծաբան՝  $50,450

2. Վերլուծաբան՝ $63,459

3. Ֆինանսական վերլուծաբան՝ $68,794

4. Տեխնիկական վերլուծաբան՝ $75,429

5. Ներդրումային բանկային վերլուծաբան՝  $78,957

6. Մասնագետ՝ $103,194

7. Ավագ բիզնես վերլուծաբան՝ $105,958

8. Առևտրային գործարքների պատասխանատու՝ $108,796

9. Ավագ ծրագրավորող-վերլուծաբան՝ $113,349

10. Թիմի ղեկավար՝ $118,367

11. Վաճառքի պատասխանատու՝ $124,717

12.Փոխնախագահ՝ $158,096

13. Հետազոտությունների  մասնագետ՝ $172,249

14. Ֆինանսական մասնագետ՝ $178,561

15.  Փոխնախագահ, հետազոտությունների մասնագետ՝ $193,559

Share