Բաժին. Տնտեսական

Որո՞նք են միջազգային ուսանողների համար ամենագրավիչ համալսարանները

Ցանկացած կառույց, լինի դա ընկերություն, համալսարան կամ հասարակական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն, ձգտում է դուրս գալ մի երկրի սահմաններից և վարել առավել միջազգային գործունեություն: Դա նպաստում է ինչպես վարկանիշի բարձրացմանը, այնպես էլ զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը:

World Economic Forum-ում հրապարակել է աշխարհի ամենամիջազգային համալսարանների վարկանիշը, որտեղ ներկայացված համալսարանները համարվում են ամենագրավիչը միջազգային ուսանողների համար:

Վարկանիշի առաջին 5-յակն ունի այսպիսի տեսք.

  1. Լոզանի Դաշնային Պոլիտեխնիկական Դպրոց (École Polytechnique Fédérale de Lausanne)

  2. Ժնևի համալսարան (University of Geneva)

  3. Ցյուրիխի Շվեյցարական Դաշնային Տեխնոլոգիական ինստիտուտ (ETH Zürich – Swiss Federal Institute of Technology Zürich)

  4. Սինգապուրի Ազգային Համալսարան (National University of Singapore (NUS))

  5. Պոլիտեխնիկական Դպրոց, Փարիզ (École Polytechnique)

Ամբողջական ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share