Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության խմիչքների պահանջարկը կրճատվել է

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 112,29 մլրդ ՀՀ դրամի խմիչք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2013 թվականի 11 ամսվա համեմատ Հայաստանում խմիչքների արտադրության ծավալները կրճատվել են մոտ 2%-ով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն հաշվետու տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել էր 28,14 մլրդ ՀՀ դրամ: Դրանց զգալի մասը՝ շուրջ 23 մլրդ ՀՀ դրամը, իրականացվել էր ուղղակի ներդրումների տեսքով:  Խմիչքի արտադրության ոլորտ ներդրումները հոսել են Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից, ընդ որում՝ ֆրանսիական ներդրումները կազմել են 4,8 մլրդ ՀՀ դրամ, Լյուքսեմբուրգից հոսած ներդրումները՝ մոտ 12,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները՝ շուրջ 11,3 մլրդ ՀՀ դրամ:

Share