Բաժին. Տնտեսական

Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է ավելի քան 48%-ով

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 331.1 հազար լիտր պաղպաղակ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 48.4%-ով: Նշենք, որ 2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր 4 մլրդ 265.1 հազար լիտր պաղպաղակ:

Share