Բաժին. Տնտեսական

2014-ին ՉԺՀ բյուջեի եկամուտներն աճել են 8,6%-ով

2014թ. արդյունքներով` Չինաստանի բյուջեի եկամուտները կազմել են 2,24 տրլն դոլար` 8,6%-ով գերազանցելով 2013թ. ցուցանիշը: Միևնույն ժամանակ` աճի տեմպերը 2013-ի համեմատ դանդաղել են 1,6%-ով:   

ՉԺՀ ֆինանսների նախարարության տվյալներով` 2014-ին Կենտրոնական բանկի բյուջեն ավելացել է 7,1%-ով` մինչև 1,03 տրլն դոլար, իսկ մուտքերը տեղական բյուջեներ` 9,9%-ով (1,21 տրլն դոլար):

«Երկրի տնտեսությունում նկատվում են կայուն աճի դրական միտումներ, կառուցվածքային օպտիմալացումներ, աճի որակի բարելավումներ և սոցիալական ապահովության համակարգի կատարելագործում»,- ասված է Ֆիննախի փաստաթղթում:

Share