Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրին տրամադրվել է 52.6 մլն դոլար մարդասիրական օգնություն

2014 թվականին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 6 հազար 053.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21.9 մլրդ ՀՀ դրամ կամ 52.6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 9%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 38.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.7%-ը` մանածագործական իրերը, 7.9%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.6%-ը` սարքեր և ապարատները, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 21.0%-ը` մնացած ապրանքները:

Ստացված օգնության 44%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 11.2%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 18.4%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 13.2%-ը՝ Ավստրալիային, 10.8%-ը՝ Չինաստանին:

Share