Բաժին. Տնտեսական

Հետաքրքիր փաստեր Ուորեն Բաֆեթի մասին

Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Business Insider-ը հավաքել և ներկայացրել է Ուորեն Բաֆեթի մասին հետաքրքիր փաստեր, որոնք «բացահայտում են» նրա հաջողության և հարստության գաղտնիքները: Եվ այսպես՝

  • Իր կարողության 99%-ը, որը կազմում է շուրջ $62.7 մլրդ, Բաֆեթն աշխատել է իր 50-րդ տարեդարձը նշելուց հետո, իսկ 95%-ը՝ 60-ամյակը տոնելուց հետո:

  • Բաֆեթի կարողությունը, որը կազմում է $63.3 մլրդ, ավելին է, քան Գանայի և Կամբոջայի՝ 2013 թվականի ՀՆԱ-ն միասին վերցրած:

  • Ուորեն Բաֆեթը օրական միջինում «աշխատում է» $37 մլն:

  • Մեկ ժամում Բաֆեթն աշխատում է այնքան գումար, որը կարող է ծածկել ամերիկյան ամենաթանկ համալսարաններից մեկի՝ NYU համալսարանի 6 ուսանողի 4 տարվա ուսման վարձը:

  • Իր կյանքի ընթացքում Բաֆեթը բարեգործությանը նվիրաբերել է ավելի քան $20 մլրդ: Այս գումարով կարելի է կառուցել, օրինակ, 4 հատ Apple-ի «տիեզերական» կենտրոնակայան:

  • Վերջին տարիներին Բաֆեթը առավել զգալի ներդրումներ ուղղում է վերականգնվող էներգետիկայի ոլորտ:

  • 2014 թվականին սինգապուրցի մի գործարար Բաֆեթի հետ ընթրիքի հրավիրատոմսի համար վճարել է $2.2 մլն:

  • Եթե 1970 թվականին Դուք Բաֆեթի Berkshire Hathaway ընկերության կապիտալում իրականացրած լինեիք $1,000 ներդրում, ապա այսօր այդ գումարը հավասարազոր կլիներ $4.86 մլն-ի:

Share