Բաժին. Տնտեսական

Մեր երկրի 50 խոշոր հարկատուներից 5-ը բանկեր են

2014 թվականի արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 5 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը և ՎՏԲ-Հայաստան բանկը:

Վերջիններս հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 4,334 մլրդ ՀՀ դրամ, 4,235 մլրդ ՀՀ դրամ և 4,115 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 21-րդ, 22-րդ և 26-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը  (4,006 մլրդ ՀՀ դրամ, 28-րդ տեղ) և Արդշինինվեստբանկը (3,266 մլրդ ՀՀ դրամ, 38-րդ հորիզոնական):

Share