Բաժին. Տնտեսական

Երևանի կոնյակի գործարանը խոշոր հարկատուների ցանկում 12-րդն է

2014 թվականին Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե է վճարել 7,030 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 12-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերի մեծ մասը (շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ) կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտահարկը:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ Երևանի կոնյակի գործարանը ավելացրել է բյուջե վճարվող հարկերի ծավալը: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,685 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ԱՄՆ դոլար։

Share