Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրից արտահանվել է 337,78 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք

2014 թվականին մեր երկրից արտահանվել է  337,78 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 9%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու տարում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 22%-ը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրից արտահանվել էր 309,61 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 21.5%-ով: 2013 թվականին պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր ադրությունարտահանման ծավալումը կազմել էր 21%:

Share