Բաժին. Տնտեսական

Եվրոպա արտահանվող ռուսական գազի միջին գինը նվազել է 11,4%-ով

«Գազպրոմ» ընկերությունն ակնկալում է, որ 2015-2017թթ. կվերականգնվեն եվրոպական երկրներ գազի արտահանման նախկին ծավալները` հասնելով տարեկան 155-160 մլրդ խորանարդ մետրի` կախված եղանակային պայմաններից: Հեռավոր երկրներ գազի արտահանումը 2014թ. արդյունքներով կրճատվել է 9%-ով` մինչև 147 մլրդ խորանարդ մետրի ` 2013-ին նկատված 162,7 մլրդ խորանարդ մետրի համեմատ:

Ռուսական գազի միջին գինը Եվրոպայում (չհաշված բալթիական և ԱՊՀ երկրները) 2014-ին նվազել է 11,4%-ով` հազար խորանարդ մետրի դիմաց կազմելով 341 դոլար` մեկ տարի առաջ արձանագրված 385 դոլարի համեմատ: Ընդ որում` 2012-ին տարածաշրջանում երկնագույն վառելիքի միջին գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմել է 403 դոլար:

Իսկ ԱՊՀ և բալթյան երկրներին մատակարարվող ռուսական գազի միջին գինը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 272 դոլար` 2013-ին նկատված 274 դոլարի համեմատ:

Share