Բաժին. Տնտեսական

2014թ. Հայաստանում կաթի արտադրությունն ավելացել է 6.6%-ով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 6.6%-ով և կազմել 386.5 մլն լիտր:

Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 33%-ով և կազմել 4720.9 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով` կազմելով 3960.6 տոննա:

Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամիսների ընթացքում նվազել են շուրջ 8.8%-ով և կազմել 921.9 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 5.4 %-ով և կազմել 18317.3 տոննա:

Share