Բաժին. Տնտեսական

Սնանկ ճանաչված «Արմավիա»-ն խոշոր հարկատուների ցանկում 11-րդն է

2014 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը երկրի պետական բյուջե է վճարել 7,17 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Այս ցուցանիշով «Արմավիա»-ն հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին «Արմավիա» ավիաընկերության կողմից բյուջե վճարված հարկերից կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել է 1,83 մլրդ ՀՀ դրամ, այլ հարկերը և պետական տուրքերը, որոնք, ըստ ենթադրության, կապված են սնանկ ճանաչվելու հետ, կազմել են 5,3 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշնանը «Արմավիա»-ն սնանկ էր ճանաչվել: Ընկերության նկատմամբ «գումարային պահանջներ» ունեցող պարտատերերի թիվը գերազանցում է 130-ը, որոնց թվում են բանկերը, նախկին աշխատակիցները:

Share