Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկիրն ադամանդագործության ոլորտում գրանցել է 37% անկում

2014 թվականին Հայաստանում արտադրվել է 59 հազար 712  կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 37%-ով:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը մեծամասամբ ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր ավելի քան 94 հազար կարատ ադամանդ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 41%-ով:

Share