Բաժին. Տնտեսական

Եվրոպական որ երկրի մոտ ի՞նչն է լավ ստացվում

Եվրամիության անդամ 28 երկրներից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ «առանձնահատուկ է»: Եվ չնայած շատ հաճախ այս երկրներին դիտարկում են որպես մեկ միասնականություն, նրանցից ամեն մեկը ունի իր լավ և վատ կողմերը: Եվրոպական մամուլում հայտնվել է մի քարտեզ, որը բացահայտում է, թե 28 երկրներից որին մոտ ինչն է լավ ստացվում:

1. Ավստրիա – այս երկրում գործազրկության մակարդակն ամենացածրն է՝ 4.9%

2. Բելգիա – այս երկրում շատ զարգացած է թափոնների վերամշակումը

3. Բուլղարիա – այս երկրում էլեկտրաէներգիան ամենաէժանն է

4. Խորվաթիա – ամենաանաղմուկ երկիրն է ապրելու համար

5. Կիպրոս – այս երկիրն ամենալավն է իրականացնում եվրոպական թղթադրամների և մետաղադրամների վերամշակումը

6. Չեխիա – այս երկիրը «շատ լավ է» գարեջուր խմելուց

7. Դանիա – այս երկիրն ամենաշատ «երգողն ու պարողն է»

8. Էստոնիա – այս երկիրն ամենաշռայլն ու վատնողն է

9. Ֆինլանդիա – ամենատուրիստական երկիրն է

10. Ֆրանսիա – այս երկրում գիրացման ամենացածր մակարդակն է

11. Գերմանիա – զբաղվածության ցուցանիշով «ամեներջանիկ» երկիրն է

12. Հունաստան – այս երկրում ամենացածրն է տուբերկուլիոզի մակարդակը

13. Հունգարիա – այս երկրում անօրինական ծախսերն ամենացածրն են

14. Իռլանդիա – այս երկրում ամենաքիչ ամուսնալուծություններն են

15. Իտալիա – այս երկիրն ամենաերկարակյացն է

16. Լատվիա – այս երկրում ամենաշատն են սիրում պետական ոլորտում աշխատողներին  

17. Լիտվա – այս երկրում շատ են միջնակարգ դպրոցների շրջանավարտները

18. Լյուքսեմբուրգ – այս երկրում ամենաբարձրն է օտար լեզվի իմացությամբ

19. Մալթա – այս երկիրն ամենալավատեսն է

20. Նիդերլանդներ – այս երկրում շատ են մարդիկ, ովքեր թողել են ծխելը

21. Լեհաստան – այս երկիրն առաջատար է խնձորի արտադրությամբ

22. Պորտուգալիա – այս երկրի մոտ «շատ լավ է ստացվում» խցանահանների արտադրությունը

23. Ռումինիա – այս երկրում նվազագույնն է թմրամիջոցների օգտագործման մակարդակը

24. Սլովակիա – այս երկրում ամենաշատն են աշխատել ռոբոտների հետ

25. Սլովենիա – այս երկրում ամենաքիչն են երիտասարդ մայրերը

26. Իսպանիա – Erasmus-ի շրջանակում ամենապահանջված երկիրն է

27. Շվեդիա – այս երկիրն ամենաշատն է ինտերնետից օգտվում

28. Միացյալ Թագավորություն – այս երկրում նվազագույնն է սպանությունների մակարդակը

Share