Բաժին. Տնտեսական

2015թ.-ի տասը գլոբալ ռիսկերը` հաճելիից մինչև ամենավտանգավորը

Կանխատեսումներով զբաղվող մասնագետները հաճախ հակված են գնահատելու, որ տնտեսական ցուցանիշները, այնուամենայնիվ, վերադառնում են իրենց պատմական միջին մակարդակին: Օրինակ, եթե տնտեսական աճը զգալիորեն ցածր է, ապա ըստ նրանց առաջիկայում աճի տեմպերը նորից կարագանան: Կամ, եթե գնաճի տեմպերն են շատ բարձր, ապա կնվազեն: Միևնույն ժամանակ, ռազմավարություն մշակող մասնագետները միշտ հակված են մտածելու, որ իրենց սեփական ակտիվները աճի միտում ունեն. անսահմանափակ գնումների հնարավորություններ և վաճառքների սահմանափակ հնարավորություններ: Միգուցե չափից ավելի ցինիկ է հնչում, բայց, իրականում, պատճառահետևանքային ռիսկերի կանխատեսումը ամենևին էլ հեշտ գործ չէ, և ամենայն հավանականությամբ դա էր պատճառներից մեկը, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը «նկատվեց» այն ժամանակ, երբ արդեն ուշ էր:

Այնուամենայնիվ, երբեմն արժե պարզապես կտրվել առօրյա կանխատեսումներից և փորձել մտածել այն զարգացումների մասին, որոնք կարող են իրապես «փչացնել» կանխատեսված իրավիճակը:  

HSBC-ն գնահատել է 2015թ.-ի տասը գլոբալ ռիսկերը: Ներկայացվող տասը ռիսկերից և ոչ մեկը գուցե երբեք իրականություն չդառնա: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ դրանք մտածելու տեղիք են տալիս՝ դրանցից որոշները հիշեցնում են բարի երազներ, մյուսները՝ մղձավանջ:

Այսպիսով, ռիսկերը բաժանված են են երեք հիմնական խմբի՝ (i) տնտեսական աճը խոչընդոտող ռիսկեր, (ii) քաղաքական ռիսկեր և (iii) շուկայական ռիսկեր: Հարկ է նշել, որ փորձ է արվել ոչ միայն ներկայացնել ռիսկերի բնույթը, այլև դրանց ազդեցության հետևանքները շուկայի վրա, ինչը  պակաս կարևոր չէ:   

Տնտեսական աճը խոչընդոտող ռիսկեր

– Համաշխարհային տնտեսական ճգնաժամ

– Անկայուն տնտեսական իրավիճակի ներթափանցում եվրոպական ծայրամասային երկրներց դեպի կենտրոնական զարգացած երկրներ

– Չինաստանի տնտեսության  կտրուկ անկում

– Զարգացող շուկաներում իրականացվող լայնածավալ բարեփոխումներ

Քաղաքական ռիսկեր

– Վաղաժամ խստացումներ ԱՄՆ ֆեդեռալ Ռեզերվային Համակարգի կողմից

– Եվրոպական կենտրոնական բանկի հիասթափեցնող քաղաքականություն

– Ճապոնիայի Կենտրոնական Բանկի կողմից ընդունված դրամական էմիսիայի իրականացման քաղաքականություն

– Ճապոնիայի թուլացող տնտեսությունը սատարելու նպատակով

Շուկայական ռիսկեր

– Դոլարի կտրուկ ուժեղացում

– Նավթի գների կտրուկ աճ

– Իրացվելիության «սև անցքը»

 

Share