Բաժին. Տնտեսական

2014-ին ՌԴ-ում նոր մեքենաների վաճառքները 25-30%-ով կկրճատվեն. PwC

Ընթացիկ տարում Ռուսաստանում նոր մարդատար մեքենաների վաճառքները կարձանագրեն 25-30%-ով անկում` կազմելով 1,52-1,75 մլն միավոր: Այս մասին հաղորդում է PricewaterhouseCoopers (PwC) հետազոտական ընկերության «Ռուսաստանի ավտոմոբիլային շուկան. 2014թ. արդյունքներն ու զարգացման հեռանկարները» վերտառությամբ զեկույցը:

Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալներով` նախորդ տարվա ընթացքում նոր ավտոմեքենաների վաճառքները ՌԴ-ում 2013-ի համեմատ կրճատվել են 10,3%-ով` կազմելով 2,49 մլն միավոր:

«Ավտոմոբիլային շուկայի վրա էական ազդեցություն են թողել աշխարհաքաղաքական անորոշ իրավիճակը, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, ռուբլու փոխարժեքի թուլացումը և ավտոմեքենաների գների բարձացումը: Շատ սպառողներ փորձել են մեքենա ձեռքբերել նախքան գների բարձրացումը, ինչը մի կողմից` առաջին եռամսյակում նպաստել է վաճառքների աճին, սակայն մյուս կողմից էլ` բացասաբար անդրադարձել 2-րդ եռամսյակի արդյունքների վրա»,-ասված է PwC-ի զեկույցում:

Share