Բաժին. Տնտեսական

Հունվարին սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ

Այս տարվա առաջին ամսում՝ հունվարին, նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 2.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.5% գնաճով: Հաշվետու ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գներն ու սակագներն աճել են 0.5%-ով:Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը, ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը` 105.3%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը`103.2%:  

2015թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 133.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.4%, ծառայությունների սակագներինը՝ 121.0%:

Share