Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Հայաստանում գործազուրկների 13%-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են

2014 թվականի վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է շուրջ 65.9 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` գործազուրկների զգալի մասը (ավելի քան 25%-ը) ներկայացրել է 35-45 տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, 45-55 տարիքային խմբում ընդգրկված գոծազուրկները կազմել են գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 21%-ը:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 16%-ը եղել են 55 և բարձր տարիքային խումբը ներկայացնող և ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ, 14%-ը՝ 30-34 տարեկան, իսկ 13%-ը` 25-30 տարեկան երիտասարդներ:

Հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների 50%-ն ունեցել է ընդհանուր միջնակարգ կրթություն, մոտ 20%-ը` միջին մասնագիտական (թերի բարձրագույն), 14%-ը` բարձրագույն (հետբուհական) կրթություն:

Նշենք նաև, որ տարվա վերջի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 72%-ը եղել են կանայք:

Share