Բաժին. Տնտեսական

Երևանի մետրոյից օրական օգտվում է 40-50 հազար մարդ

Աճել է մետրոյից օգտվողների թիվը: 2014 թվականին Երևանի Մետրոպոլիտենի ծառայությունից օգտվել է 15 մլն 818.0 ուղևոր կամ օրական 40-50 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ  ցուցանիշն աճել է 1.6%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին։

Հետաքրքրական է, որ 1981 թվականի դրությամբ մետրոյից տարեկան օգտվել է 14 միլիոն մարդ, 1987 թվականին ցուցանիշը հասել է 31 միլիոնի, 2001 թվականին՝ 15,5 միլիոն, 2008 թվականին՝ 18 միլիոն, 2011 թվականին՝ 17 միլիոն։

Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։

Հիշեցնենք, որ մետրոյի տոմսի գինը 2011 թվականի հուլիսի 1-ից 100 դրամ է (մինչ այդ 50 դրամ էր)։

Share