Բաժին. Տնտեսական

2014թ.-ին միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 37,54 մլրդ դրամի շինարարություն

2014 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 37,54 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 7.5%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության շուրջ կեսը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկի ծրագրերին (20,86 մլրդ ՀՀ դրամ): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 80%-ով:

Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 6,0 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշը կրճատվել է մոտ 47%-ով),  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին՝ 6,25 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշն աճել է 2.5 անգամ), իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 2,6 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշը կրճատվել է ավելի քան 60%-ով):

Նշենք նաև, որ 2014 թվականին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 8.7%:

Share