Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստանի ավտոշուկան գրանցել է 4% աճ

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2014 թվականին Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 88,21 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների առևտուրը աճել է շուրջ 4%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ավտոմեքենաների առևտրի ծավալը մեր երկրի ընդհանուր առևտրի շրջանառության մեջ կազմել է 3.7%:

Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշն իր մեջ ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Share