Բաժին. Տնտեսական

Մեր երկրում առևտրի 63%-ը «ապահովում են» սուպերմարկետները

2014 թվականին մեր երկրի առևտրի ոլորտում գործող խոշոր խանութների թիվը կազմել է 163: Վերջիններիս բաժին է ընկել խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի տարեկան շրջանառության 63%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:

Նշենք, որ խոշոր են համարվում այն խանութները, որտեղ աշխատում է ավելի քան 30 աշխատող:

Ընդհանուր առմամաբ, հաշվետու տարում առևտրի ոլորտում գործունեություն է ծավալել 12 հազար 786 խանութ:

Դրանցից 11 հազար 754-ը գերփոքր խանութներն են (ունեն մինչև 5 աշխատող), 701-ը՝ փոքր (6-15 աշխատող), 168 -ը՝ միջին (16-30 աշխատող):

Գերփոքր խանութների մասնաբաժինը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալում կազմել է 18%, փոքր խանութներինը` 12%, միջին խանութներինը՝ շուրջ 7%:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1080,14 մլրդ ՀՀ դրամ:

Share