Բաժին. Տնտեսական

PepsiCo-ի եռամսյակային շահույթը 25%-ով նվազել է

Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող երկրորդ խոշոր ընկերությունը համարվող PepsiCo Inc.-ի զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում նվազել է 25%-ով և կազմել 1,31 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 1,74 մլրդ դոլար:

Այդուհանդերձ, ընկերության ֆինանսական ցուցանիշները գերազանցել են Ուոլ Սթրիթի սպասելիքները` առավելապես Frito Lay ստորաբաժանման եկամուտների աճի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում վաճառքների ավելացման շնորհիվ:

PepsiCo-ի եռամսյակային եկամուտների ծավալը 20,12 մլրդ դոլարից նվազել է մինչև 19,95 մլրդ դոլար: Ընդ որում` վերլուծաբանները կանխատեսում էին 19,66 մլրդ դոլարի չափով եկամուտ:

Ընթացիկ տարում ամերիկյան ընկերությունը պատրաստվում է ետգնել 4,5-5 մլրդ դոլարի սեփական բաժնետոմս:

Share