Բաժին. Տնտեսական

5 տարում շաքարավազի արտադրությունն աճել է ավելի քան 2 անգամ

2014 թվականին Հայաստանում արտադրվել է 89 հազար 189.0 տոննա շաքարավազ: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 28%-ով: Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր 69 հազար 625.0 տոննա շաքարավազ:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալներն աճել են: Եթե 2010 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվել էր 10 կգ շաքարավազ, ապա այսօր այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է:

2012 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 69,26 հազար տոննա շաքարավազ, 2011 թվականին՝ 72,15 հազար տոննա, իսկ 2010 թվականին՝ 32,50 հազար տոննա:

Share