Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող մասնագետները – 2014

ԱՄՆ-ում շարունակում են ամենաբարձրը վարձատրվել «ավանդական» մասնագիտությունների տեր մարդիկ: Իրավաբանները և բժիշկները այն մասնագետներն են, որոնց պահանջարկը աշխատանքի շուկայում միշտ մեծ է, իսկ աշխատավարձն էլ՝ բարձր:

Ներկայացնում են Business Insider-ի կազմած՝  2014 թվականին  ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող մասնագետների վարկանիշը.

10) Փաստաբան, միջին տարեկան աշխատավարձը՝ $113,530

9) Օրթոպեդ, միջին տարեկան աշխատավարձը՝ $116.440

8) Դեղագործ, միջին տարեկան աշխատավարձը՝ $116.670

7) Ավիադիսպեչեր, միջին տարեկան աշխատավարձը՝ $122.530

6) Ինժեներ-նավթագործ, միջին տարեկան աշխատավարձը՝ $130.280

5) Ատամնաբույժ, միջին տարեկան աշխատավարձը՝ $146.340

4) Օրթոդոնտ, միջին տարեկան աշխատավարձը՝  $149.310

3) Հոգեբույժ, միջին տարեկան աշխատավարձը՝ $178.950

2) Բժիշկ (ընդհանուր), միջին տարեկան աշխատավարձը՝ $187.200

1) Վիրաբույժ, միջին տարեկան աշխատավարձը՝ $233.150

Share