Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է շուրջ 214 հազար գործարք

2014 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 214,16 հազար գործարք, որոնց շուրջ 33,7%-ը  բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ ներկայացված վիճակագրության՝  հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 13,8%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 9,3%-ը՝ Արմավիրի մարզին,  8,3%-ը՝ Արարատին մարզին:  Լոռու մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 6,7%-ը: մարզում ցուցանիշը կազմել է 6.5%,  Արագածոտնի մարզում` 6%, Շիրակի մարզում՝ 5,7%, Սյունիքի մարզում՝ 4,4%, Տավուշի մարզում՝ 3,8%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 1,8%:

Նշենք նաև, որ հաշվետու տարում անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 24,4%-ը կազմել են օտարման, 11,8%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10,2%-ը՝ ժառանգության գործարքները, 3,9%-ը՝ վարձակալության, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

Share