Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1950 հայտ

2014 թվականի ընթացքում ազգային ընթացակարգով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1950 հայտ, որից 1341-ը կամ 68.8%-ը ազգային հայտատուներից: 2013թ. համեմատ ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը ավելացել է 14.8%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարվա ընթացքում 1878 հայտերով կատարվել է նախնական փորձաքննություն: Հայտատուների կողմից հետ է կանչվել 31 հայտ, իսկ 126 հայտի նկատմամբ կայացվել է մերժման մասին որոշում: Գրանցվել են ապրանքային և սպասարկման 1584 նշաններ:

2014թ. նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2875 ծանուցում: Նախնական մերժման մասին որոշում է կայացվել 625, իսկ վերջնական մերժման մասին` 552 միջազգային գրանցումներով: Ապրանքային նշանների միջազգային գրանցումներով կայացվել են 2570 որոշումներ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ:

Նշենք նաև, որ 2014թ. գործակալություն է ներկայացվել 33 արդյունաբերական նմուշի հայտ, այդ թվում` 23 ազգային և 10 օտարերկրյա հայտատուներից:

Share