Բաժին. Տնտեսական

Սպասվում է շոկոլադի պահանջարկի անկում

Bloomberg-ը գրում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարի «մթագնումը» նշանակում է, որ սպառողները ցանկանում են նվազեցնել ծախսերը, ինչն էլ, ըստ Rabobank International-ի կանխատեսումների, կհանգեցնի վերջին 6 տարիների ընթացքում կակաոյի պահանջարկի աճի ամենաթույլ տեմպերին: Ըստ Euromonitor  Plc-ի գնահատականների՝ վտանգի է ենթակա 114 մլրդ դոլար, որն այս տարի  ծախսվելու է քաղցրավենիքի վրա: 

Նշենք, որ շոկոլադի պահանջարկը սկսեց  նվազել այն բանից հետո, երբ 3 տարի շարունակ բավականին «օգուտ» ապահովեց կակաոյի ֆյուչերսների գծով: 2014թ.-ի 4-րդ եռամսյակում, որը համարվում է կակաոյի վաճառքի սեզոնի գագաթնակետը, կակաոյի հատիկների մշակման տեմպերը նվազել են Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում: 2014 թվականի սեպտեմբերի համեմատ կակաոյի ֆյուչերսների գները արդեն իսկ նվազել են 14%-ով: 

Սպասվում է, որ կակաոյի ֆյուչերսների գները կշարունակեն նվազել՝ տարվա վերջում գրանցելով 18% անկում և  կկազմեն 2400 դոլար՝ 1 տոննայի դիմաց: Համեմատության համար նշենք, որ ըստ Blօomberg-ի գնահատականների՝ այդ ցուցանիշը ներկայումս 2931 դոլար է:

Share