Բաժին. Տնտեսական

Հայտնի մարդիկ, որոնցով հիանում է ամբողջ աշխարհը

Մարդկանց հիացմունքի առարկա կարող են լինել առաջնորդները, հասարակական գործիչները կամ դերասանները: Նրանց միավորող առանձնահատկությունն այն է, որ այդ մարդիկ իրենց գործունեությամբ փոխում են աշխարհը:

Շուկայական ուսումնասիրությունների միջազգային YouGov կազմակերպությունը աշխարհի 34 երկրներում հարցումներ է կատարել՝ պարզելու համար ամենաշատ հիացմունք պատճառող մարդկանց ցանկը: Ընկերությունը կազմել է 25 տղամարդկանց ու 25 կանանց ցանկը՝ հարցումների ժամանակ առաջարկելով տարբեր երկրներում հարցվող մարդկանց առանձնացնել անուններ տվյալ ցանկերից:

Աշխարհում ամենաշատ հիացմունք պատճառող տղամարդկանց ցանկում առաջին տեղը գրավում է Բիլ Գեյթսը, ցանկում երկրորդ և երրորդ տեղերում են են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի նախագահ Սի Ջինպինը:

Բիլ Գեյթսը, ով առաջին հերթին հայտնի է որպես Microsoft ընկերության հիմնադիր, այժմ ավելի շատ հայտնի է իր մարդասիրական Bill and Melinda Gates Foundation կազմակերպության գործունեության շնորհիվ. այս կազմակերպության նախաձեռնությունները կապված են կրթության, համաշխարհային առողջապահական և աղքատության խնդիրների հետ: 2004 թվականից Գեյթսի ֆոնդի ուշադրության կենտրոնում են համաշխարհային առողջապահական խնդիրները: Նրանք նաև փորձում են ավագ դպրոցներում պատմություն առարկայի ուսուցման մեթոդները կատարելագործել  Big History ուսումնական ծրագրի շնորհիվ:

Աշխարհում ամենաշատ հիացմունք պատճառող կանանց ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Անջելինա Ջոլին, այնուհետև ցանկում են Մալալա Յուսաֆզային և Հիլարի Քլինթոնը: 2014 թվականից սկսած Ջոլին ավելի շատ իրականացնում է սցենարիստի և ռեժիսորական աշխատանքներ, ինչպես նաև ներգրավված է մարդասիրական աշխատանքներում: ՄԱԿ-ի փախստականների գծով գրասենյակի հատուկ հանձնակատար Ջոլին հունիսին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից իր մարդասիրական գործունեության համար արժանացել է պատվավոր կոչման: Քաղաքական կարիերան ևս բացառված չէ Ջոլիի ապագա պլաններում, քանի որ ըստ հայտնի Vanity Fair ամսագրին տված իր հարցազրույցի՝ նա շատ լավ է վերաբերվում տվյալ մտքին:

Share