Բաժին. Տնտեսական

Հոլիվուդի 11 ամենահարուստ կինոստուդիաները

Հոլիվուդում են արտադրվում աշխարհի ամենահայտնի ու հաջողակ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. այն դարձել է աշխարհի ամենահարուստ կինոստուդիաների կենտրոնը: «Բիզնես 24»-ը ներկայացնում է 2014 թվականի արդյունքներով ամենահարուստ 11 ստուդիաները Հոլիվուդում.

11) DreamWorks SKG Studios – $180,900,000

DreamWorks SKG Studios-ը ստեղծվել է 1994 թվականին: Ստուդիայի հիմնական արտադրանք են հանդիսանում ֆիլմերն ու հեռուստատեսային հաղորդումները, սակայն այստեղ մեծ ուշադրություն են դարձնում նաև անիմացիոն ֆիլմերին:

10) The Weinstein Company (TWC) – $181,726,400

Եղբայրներ Բոբ և Հարվեյ Վայնշտայնները հիմնադրել են ընկերությունը 2005 թվականին և այդ պահից սկսած հանդիսատեսին են ներկայացրել բավականին հաջող ֆիլմեր ու հեռուստատեսային հաղորդումներ:

9) Lionsgate – $420,419,393

Lionsgate Films հիմնադրվել է ԱՄՆ-ում  1997 թվականին՝ կանադական կինոարտադրող Cinepix Film Properties ընկերության հիման վրա:

8) Paramount – $882,022,462

Այսօր Paramount Pictures-ը Հոլիվուդի առաջին կինոստուդիաներից է: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ:  Այս տարիների ընթացքում կինոստուդիան արտադրել է աշխարհահռչակ շատ ֆիլմեր ու սերիալներ:

7) Universal – $956,267,478

The Universal Film Manufacturing Company-ն ևս Հոլիվուդի առաջատար կինոստուդիաներից մեկն է. այն հիմնադրվել է  1912 թվականին, Նյու Յորքում: Տարիների ընթացքում ստուդիան միավորվել է այլ ընկերությունների հետ՝ ընդլայնելով իր հաջողության ճանապարհը կերտելու հնարավորությունները:

6) Sony/Columbia Pictures – $1,181,819,246

Columbia-ն ևս Հոլիվուդի առաջին կինոստուդիաներից է, հիմնադրվել է 1920 թվականին: 1924 թվականին այն վերակազմավորվել է որպես Columbia Pictures՝ 1982 թվականին գնվելով Coca Cola Company-ի կողմից: 1989 թվականին կրկին վաճառվել ու անվանափոխվել է Sony Corporation, իսկ 1991 թվականից Sony Pictures Entertainment է: 

5) Warner Bros. – $1,311,488,764

Այս ստուդիան հիմնադրվել է Հարրի, Ալբերտ, Սանուել և Ջեք Վորներների կողմից որպես Warner Brothers և 1903 թվականից իր գործունեությունը սկսել է՝ գնելով կինոթատրոններ: Տասը տարի անց ստուդիան սկսել է սեփական ֆիլմերի արտադրությունը: 1923 թվականին ընկերությունը վերանվանել է Warner Brothers Pictures Inc.:

4) Buena Vista – $1,395,509,401

Ստեղծվելով դեռևս 1950-ական թվականներին, Buena Vista Pictures վերակազմավորվել է 1998 թվականին՝ միավորելով Disney, Hollywood Pictures and Touchstone Pictures կինոստուդիաները որպես ոլորտի առաջատար Buena Vista Motion Pictures: 1999 թվականին Buena Vista Television-ը և Disney Television productions-ը վաճառվել են ABC ընկերությանը, իսկ միավորելով Buena Vista Worldwide Theatrical distribution-ը Walt Disney Feature Animation-ին ստեղծվել է The Walt Disney Studios-ը: Այժմ Buena Vista-ն իրականացնում է Walt Disney-ի ֆիլմերի պաշտոնական տարածումը և վաճառքը:

3) MGM – մոտ  $1.53 միլիոն

Metro Goldwyn Mayer ընկերությունը ստեղծվել է 1924 թվականին  Louis B. Mayer-ի (Louis. B. Mayer Productions), Samuel Goldwyn-ի (Goldwyn Pictures) և Marcus Loew-ի (Metro Pictures) կողմից, ովքեր որոշել էին միավորել իրենց ընկներությունները և հիմնադրել MGM-ը:  Հատկանշական է, որ ընկերությունն այժմյան սեփականատեր Քըրք Քըրքորյանը, այն գնելով 1969 թվականին, հետագայում վաճառել էր և տարիներ հետո` 2007 թվականին նորից գնել: 

2) Fox – $1,560,253,473

Ընկերությունը հիմնադրվել է 1904 թվականին հունգարացի William Fox-ի կողմից Նյու Յորքում: Զարգացնելով ընկերությունն ու ընդլայնելով իր գործունեությունը՝ Fox Film Corporation-ը 1915 թվականին տեղափոխվում է Հոլիվուդ: 1935 թվականին Fox-ը միավորվում է 20th Century Pictures ընկերության հետ և վերանվանվում 20th Century Fox: 1985 թվականին ընկերությունը գնում է հայտնի ֆինանսիստ Ռուպերտ Մերդոկը՝ դուրս բերելով ընկերությունը ծանր ֆինանսական իրավիճակից:

1) Disney – մոտ $1.78 միլլիոն

1923 թվականին գալով Հոլիվուդ՝ Ռոյ և Վոլտ Դիսնեյ եղբայրները հիմնադրել են Disney Brothers Cartoon Studios-ը՝ սկզբնական շրջանում աշխատելով միայն մուլտֆիլմերի արտադրության ոլորտում:  Այժմ Walt Disney Studios-ին են պատկանում Touchstone, Pixar, Marvel և The Walt Disney Motion Pictures and Animation Studios կինոստուդիաները, իսկ ընկերությունների հաջող աշխատանքի արդյունքը 2014 թվականի ընթացքում ստացած շահույթն է:

Share