Բաժին. Տնտեսական

«Հայփոստ»-ը Սպիտակ քաղաքում կիրականացնի 500 մլն դրամի ներդրումային ծրագիր

Փետրվարի 19-ին կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր խոշոր փոստային կապի հանգույց հիմնել Սպիտակ քաղաքում: Այն ապահովված կլինի տեսակավորման, ընդհանուր գրասենյակային և մեքենաների կառավարման տարածքներով:

Ծրագրով նախատեսվում է նաև Սպիտակում կառուցել երկու նոր փոստային բաժանմունք:

Ամբողջ ծրագրի համար ներդրվելու է մոտավորապես 500 մլն դրամ:

Գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի ծրագրի համար անհրաժեշտ քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվեն «Հայփոստ» ՓԲԸ-ին:

Share