Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Չինաստանում գրանցվել է տնտեսական աճի ամենաբարձր մակարդակը

Արժույթի միջազգային հիմնադրամը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և Եվրոստատը հրապարակել են «Մեծ յոթնյակի» և BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) 2014թ.-ի 4-րդ եռամսյակին գրանցած տնտեսական մի քանի ցուցանիշներ: Ըստ այդ տվյալների՝ տնտեսության աճի ցուցանիշով առաջատարը Չինաստանն է, որի ՀՆԱ-ի աճը 2014թ.-ին կազմել է 7.4%: Մեծ Բրիտանիայում ՀՆԱ-ն աճել է 2.6%-ով, ԱՄՆ-ում՝ 2.4%-ով, Գերմանիայում՝ 1.6%-ով, Ռուսաստանում՝ 0.6%-ով, Ֆրանսիայում՝ 0.4%-ով: Իտալիայում ՀՆԱ-ն նվազել է 0.2%-ով, իսկ ահա Ճապոնիայում գրանցվել է տնտեսության լճացում: 2014թ.-ի 4-րդ եռամսյակում ամենամեծ աճը գրանցել է Հնդկաստանը՝ 7.5%-ով: 

Արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 4.2%: Նրան հաջորդում են Կանադան՝ 3.6%, Ճապոնիան՝ 2.1%, Գերմանիան՝ 1.9% : ԳՆաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ռուսաստանում՝ 11.4%: Ցանկում հաջորդը Բրազիլիան է՝ 6.4%,  Հնդկաստանը՝ 5.9%, Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ 5.3%: «Մեծ յոթնյակի» երկրներում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ճապոնիայում (3.4%) և Գերմանիայում (4.8%): Ռուսաստանում ևս այս ցուցանիշը բավականին ցածր է եղել՝ 5.3%: Գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իտալիայում` 12.9%:

Share