Բաժին. Տնտեսական

Եվրոպական կենտրոնական բանկի շահույթը կրճատվել է 31.3%-ով

РИА Новости-ին հայտնում է, որ 2014թ.-ին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) շահույթը նվազել է 31.3%-ով և կազմել է 989 մլն եվրո: ԵԿԲ-ի զուտ տոկոսային եկամուտը նախորդ տարվա ընթացքում  կազմել է 1.536 մլրդ եվրո՝ կրճատվելով 23.3%-ով: Ֆինանսական գործառնություններից եկամուտն աճել է 9.6%-ով՝ հասնելով 57 մլն եվրոյի: ԵԿԲ-ի աշխատակազմի ծախսերը կազմել են 301 մլն եվրո՝ գրանցելով 24.8% աճ: Եվրոհամակարգի համախմբված  հաշվեկշիռը 2014թ.-ին կազմել է 2.208 մլրդ եվրո, ինչը 2.85%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նշենք, որ ԵԿԲ-ի խորհուրդը որոշում է կայացրել 15 մլն եվրո ուղղել պահուստների ձևավորմանը: Դրա նպատակն է լինելու ծածկել արտասահմանյան արժույթների փոխարժեքների, տոկոսադրույքների և ոսկու գների հետ կապված ռիսկերը:

Share