Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստանից սիգարետների արտահանման ծավալներն աճել են 76.47%-ով

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի ընթացքում Հայաստանից արտահանվել է 116 551 200 դոլար մաքսային արժեքով 10 675.9 մլն հատ սիգարետ: 2013թ.-ի համեմատ արտահանման ցուցանիշն աճել է 76.47%, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 71.29%:

Միևնույն ժամանակ 2014թ.-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել  44 598 400 դոլար մաքսային արժեքով 2 403.7 մլն հատ սիգարետ, ինչը 2013թ.-ի ցուցանիշից պակաս է 19.71%-ով, իսկ մաքսային արժեքի կրճատումը կազմել է 27.36%: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 65.3%-ով և կազմել 12 774.2 մլն հատ:

Share