Բաժին. Տնտեսական

Գույքի և եկամուտների ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Հովիկ Աբրահամյանը

ՀՀ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաների ցանկում է:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է 269,0 մլն ՀՀ դրամի և 1,9 մլն ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ: Որպես անշարժ գույք Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է երեք բնակարան և մեկ ավտոտնակ:

Share