Բաժին. Տնտեսական

Հայկական գինին առավել մեծ ծավալներով արտահանվում է Ռուսաստան, Բելառուս և ԱՄՆ

2014 թվականին մեր երկրից արտահանվել է 2 մլն 120.7 հազար լիտր խաղողի գինի: Հաշվետու տարում հայկական գինու պահանջարկն առավել մեծ է եղել Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկրներում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հայկական արտադրության խաղողի գինին առավել մեծ ծավալներով արտահանվել է Ռուսաստան՝ շուրջ 1 մլն 713,8 հազար լիտր: Երկրորդ տեղում Բելառուսն է. այս երկիր արտահանվել է 65,2 հազար լիտր խաղողի գինի: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն՝ 53,8 հազար լիտր, Լիտվան՝ 48,2 հազար լիտր, և Չինաստանը՝ 44,6 հազար լիտր:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրից արտահանված խաղողի գինու ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 6 մլն 321.6 հազար ԱՄՆ դոլար:

Share