Բաժին. Տնտեսական

Ռուսաստանյան ճգնաժամի և պատժամիջոցների պատճառով Մերձբալթյան երկրները կկորցնեն 800 մլն դոլար

Ռուսական ռուբլու փոխարժեքի անկման և ՌԴ առկա ճգնաժամի պատճառով Մերձբալթյան երկրները (Լատվիան, Լիտվան և Էստոնիան) կկորցնեն ավելի քան 800 մլն ԱՄՆ դոլար: Նման հայտարարություն է հրապարակվել եվրոպական խոշորագույն բանկերից մեկի՝ Danske Bank-ի տարեկան հաշվետվությունում:

Ըստ հրապարակման, նշված երեք երկրներից ՌԴ է արտահանվում մեծ քանակությամբ ապրանքներ: Մասնավորապես ՌԴ-ին է բաժին ընկնում Լիտվայի ընդհանուր արտահանման ավելի քան 21%-ը: Լատվիան ՌԴ է արտահանում ընդհանուր արտահանման ավելի քան 12%-ը, իսկ Էստոնիան՝ 9.8%-ը: Ըստ բանկի վերլուծաբանների, արտահանման բացակայության պայմաններում արտադրողները ստիպված կլինեն ապրանքների գները նվազեցնել 18-25%-ով, ինչը վնասի չափը կարող է զգալիորեն մեծացնել:

Նշենք, որ ի պատասխան ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների, ՌԴ-ն արգելել է ԱՄՆ-ից ԵՄ երկրներից, Կանդայից, Ավստրալիայից և Նորվեգիայից որոշակի ապրանքների ներմուծումը:

Share