«Սփյուռ»-ի հեռախոսային տեղակատուն (113, 519999 և 09000-9999) ամեն օր սպասարկում է ավելի քան 8000 զանգ` օգնելով մարդկանց գտնել անհրաժեշտ տեղեկություններ կազմակերպությունների, ինչպես նաև առաջարկվող ապրանքների, ծառայությունների մասին: Հեռախոսային տեղեկատուում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 20000 կազմակերպությունների և պետական կառույցների մասին:
«Սփյուռ»-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված վիճակագրության համաձայն՝ ներկայացնում ենք 2014 թվականին «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 20 առավել շատ հարցված ապրանքներն ու ծառայությունները.
Ավիատոմսերի վաճառք/ամրագրում՝ 14354 հարցում
Տեղեկատվություն միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին՝ 8888 հարցում
Տեղեկատվություն դեղատներում դեղերի առկայության մասին՝ 4647 հարցում
Բեռնատար տաքսի-ծառայություններ՝ 3754 հարցում
Տեղեկատվություն Հայաստանի փոստային ինդեքսների մասին՝ 2910 հարցում
Ավտոքարշակի/ավտոէվակուատորի ծառայություններ՝ 2695 հարցում
Աշխատանքի տեղավորում՝ 2562 հարցում
Հյուրանոցներ՝ 2212 հարցում
Տաքսի-ծառայություններ՝ 1740 հարցում
Ինտերնետ-հեռախոսակապ՝ 1622 հարցում
Բանկեր՝ 1500 հարցում
Գրքեր (վաճառք)՝ 1345 հարցում
Հանգստյան տներ՝ 1170 հարցում
Ուղևորափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային (Ռուսաստան)՝ 1167 հարցում
Ռեստորաններ՝ 1153 հարցում
Ավտոպահեստամասեր (վաճառք)՝ 1077 հարցում
Սրճարաններ՝ մանկական՝ 1059 հարցում
Համակարգիչներ (վաճառք)՝ 1039 հարցում
Կլինիկական լաբորատոր ախտորոշում՝ 1023 հարցում
Ավիատոմսարկղեր՝ 1015 հարցում