Բաժին. Տնտեսական

Հայաստանում ընդհանուր արդյունաբերության աճը «ապահովում են» սննդարդյունաբերությունն ու մետալուրգիան

Ըստ պաշտոնական գնահատականների՝ 2014 թվականին մեր երկրի արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի աճը տարեկան կտրվածքով կազմել է 0.7-1.2%՝  հիմնականում պայմանավորված սննդամթերքի (8.4%), մետալուրգիայի (10.3%), ծխախոտի (36.5%) և ջրամատակարարման (5%) արտադրության ծավալների աճով:

Ընդ որում, չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, աճի տեմպերի արագացումը հիմնականում արդյունք է արտահանման նոր շուկաների բացահայտման և արտահանվող ապրանքների բազմազանեցման: Մասնավորապես, Ռուսաստան (ԵՄ-ից հետո մեծությամբ երկրորդ առևտրային գործընկեր) արտահանման ծավալների նվազումը չեզոքացվել է այլ երկրներ արտահանման ծավալների բարձր աճով:

Share