Բաժին. Տնտեսական

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 23–ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,640,660 դոլար 477.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 88,341,423 ԱՄՆ դոլար 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 7,000,000 ԱՄՆ դոլար 479.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,688,898 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,792,863 EUR 540.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 16,071,645  EUR 544.8 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 90000 EUR առք եւ վաճառք 545.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 692,649,352 ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 178,509,848 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել::

Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.1 մլն ԱՄՆ դոլար:

Share