Բաժին. Տնտեսական

Սթիվ Հանկե. Ուկրաինայում գնաճը կազմում է 272%

Ջոնս Հոպկինսկի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեն հարցազրույց է տվել Washington Post բլոգին, որտեղ խոսել է Ուկրաինայում առկա խառը վիճակի մասին: Հանկեն անդրադարձել է Ուրկրաինայում դիտվող գնաճին և նշել է, որ իրական թվերը տասնյակ անգամ ավել են պաշտոնական թվերից:

Ուկրաինայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեկ տարում գնաճը կազմել է 28.5%, սակայն Հանկեն նշել է, որ իրականում գնաճը կազմում է 272%:

Հանկեն կարծում է, որ այս տնտեսությունով Ուկրաինան լավ հեռանկարներ չունի՝ միակ հույսը ԱՄՀ-ի կողմից տրամադրվող վարկն է: Նշենք, որ օրերս ԱՄՀ-ի անդամներից մի քանիսն ասել էին, որ Ուկրաինային վարկ չի տրամադրվի, եթե աշխարհազորայինները գրավեն Մարիուպլ քաղաքը:

Ավելացնեն, որ այս տարի հունվարին Ուկրաինայում գնաճը կազմել է 3.1%:

Share