Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի 15 ամենադժբախտ տնտեսությունները

Bloomberg գործակալությունը կազմել է 2015թ. այսպես կոչված` «դժբախտության ինդեքս» վարկանիշը, որտեղ ներառված են այն խոցելի պետությունները, որոնք, հետազոտությունների համաձայն, առանձնանում են ապրելու և աշխատելու համար ամենադժվար և անպարենպաստ պայմաններով: Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել հետևալ բանաձևը` գործազրկության մակարդակ + սպառողական գների ինդեքսի փոփոխություն= դժբախտության ինդեքս:

Վարկանիշում առաջատարը Վենեսուելան է, որին հաջորդում են Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ուկրաինան և Հունաստանը:

Հաջորդ հնգյակում տեղ են գտել այնպիսի երկրներ, ինչպես Իսպանիան, Ռուսաստանը, Խորվաթիան, Թուրքիան և Պորտուգալիան: Դժբախտ տնտեսությամբ երկրների երրորդ եռյակում ընդգրկված են Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան և Ինդոնեզիան:

Ընթացիկ տարում տնտեսական ամենամեծ ռիսկերին բախվելու հավանականությունը բարձր է հատկապես Վենեսուելայում, Արգենտինայում և ՀԱՀ-ում: Այս երկրներում նկատվում է բազային ապրանքների դեֆիցիտ:

Մեկ շնչին ընկնող հաշվարկով ՀՆԱ-ի միջին ցուցանիշը «դժբախտության ինդեքս» վարկանիշի 51 երկրներում կազմում է 31.079 դոլար:

Share