Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենատարեց միլիարդատերերը – 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ ընդգրկված միլիարդատերերից ամենատարեցը Դավիթ Ռոքելերն է՝ 99 տարեկան: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Ամենահարուստ մարդկանց վարկանիշում Դավիթ Ռոքելերը 603-րդն է: Այս միլիարդատերը իր կարողությունը կուտակել է բանկային և նավթային ոլորտներում:

Աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերը ավստրիացի 97-ամյա Կարլ Վլասշեկն է: Ընդհանուր վարկանիշում նա 393-րդն է: Կարողությունը կազմում է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ 97-ամյա Քըրք Քրքորյանը, ով ԱՄՆ-ի քաղաքացի է, աշխարհի ամենատարեց միլիարդատերի ցանկում երրորդն է: Ընդհանուր վարկանիշում Քրքորյանը 393-րդն է: Նրա կարողությունը գնահատվում  է 4.2 մլրդ դոլար: Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից:

Share