Բաժին. Տնտեսական

ՌԴ ՀՆԱ-ն հունվարին 1,1% անկում է արձանագրել

Սեզոնային և օրացույցային գործոնները չհաշված` Ռուսաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա հունվարին արձանագրել է 1,1% անկում: Այս մասին են վկայում ՌԴ տնտեսական իրավիճակի մոնիտորինգի տվյալները:

«Տեղի է ունեցել ներդրումների էական անկում հիմնական կապիտալում, շինոլորտում, մանրածախ առևտրի շրջանառությունում, նվազել են վերամշակող արտադրությունների տարեկան տեմպերը»:

«ՀՆԱ-ի հունվարյան դինամիկայի վրա դրական ազդեցություն են թողել միայն օգտակար հանածոների արդյունահանումը, էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի արտադրությունն ու բաշխումը, գյուղատնտեսությունը, բնակչության վճարովի ծառայությունները»,- ասված է փաստաթղթում:

Նախորդ տարվա հունվարի նկատմամբ` հաշվետու ժամանակահատվածում ռուսական ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով:

Ավելի վաղ, մեկնաբանելով հայրենական տնտեսության վիճակը, Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն ասել էր, որ ներկայի ետընթացը երկարատև չի լինի, իսկ տնտեսական աճ հնարավոր է դիտվի արդեն 2015թ. վերջին:

Տնտեսական զարգացման նախարարության փետրվարյան մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն` ՌԴ ՀՆԱ-ն ընթացիկ տարում կկրճատվի 3%-ով:

Share